«Ո՞ւմ հաշվին են պարտված երկրի ղեկավարի ընտանիքի անդամները շրջագայություններ կազմակերպում տարբեր երկրներ, որտեղ, ինչպես մամուլն է գրում, հաստատվում են ամենաճոխ հյուրանոցներում, ժամանակ անցկացնում թանկարժեք ռեստորաններում, մի խոսքով, օգտվում ամեն ինչի ճոխից ու թանկից: Հարցի պատասխանը փորձեցինք ստանալ Նիկոլի կնոջ Աննա Հակոբյանի գրասենյակից, բայց պարզվեց վերջինս դեռ այդպես էլ մամուլի պատասխանատու չունի:
Մենք հարցը ուղարկել ենք կառարավարություն, հույս ունենալով, որ կստանանք հստակ պատասխան:
Հատկանշականն այն է, որ եթե առաջին տիկինը մամուլի խոսնակ այլևս չի պահանջում, ստացվում է, որ վերջինս, ըստ էության, էլ ոչ ասելիք ունի, ո՜չ էլ մեկնաբանելիք: Իսկ գերհաճախակի շրջագայությունները նմանվում են ակնարկի, որ նաև անելիք չունի, ու հիմա դրսում հաստատվելու տեղ է փնտրում:
Նկատենք նաև, որ հազիվ թե վարչապետական և Աննայի աշխատավարձերը բավականացնեն նման ընտանեկան թանկարժեք շրջագայությունների և բազում այլ ոչ պակաս ճոխ ծախսերի համար»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: