Ըստ էության՝ վերջին 2-3 օրերին հայկական տեղեկատվական հատվածում կազմակերպած վակխանալիայից հետո, ՀՀ-ում բանական ու ռացիոնալ յուրաքանչյուր անհատ կասկած չունի, որ ՀՀ-ում իշխանությունը գտնվում է ադրբեջանա-թուրքական գործակալների բանդայի ձեռքում, որոնք ամեն վայրկյան կասկածի տակ են դնում հայ պետականության գոյությունն ու հայկականությունը։
Ասվածի վառ օրինակ դիտարկենք նրանց կողմից տարբեր առիթներով օգտագործվող "Շուշա" ձևակերպումը։
Բոլորս ենք հիշում, որ նման ձևակերպում օգտագործեց հենց Նիկոլը։ Ըստ էության՝ իշխանության կողմից օգտագործվում է Օվերտոնի պատուհանի էֆեկտը և փորձում են հանրության ականջին պարբերաբար հասանելի դարձնել Շուշի քաղաքի թուրքական ձևակերպումը։ Սա շատ ավելի նուրբ տեխնոլոգիա է, քան ասենք ուղեղների լվացումը: Պատուհանի գործունեության արդյունավետությունը կայանում է նրա հերթականորեն, համակարգված և աննկատ ներդրումը, որը ի վերջո ստեղծում է նոր հասարակական մտածելակերպ:
Առաջին հայացքից թվում է, թե դա վիրպակ է, կամ ասենք պատահաբար հնչեցված տառասխալ, սակայն իրականում սա հատուկ գիտական մեթոդոլոգիա է, որով աստիճանաբար նման ձևակերպումը դառնում է սովորական հնչող անուն։ Նախօրեին, իշխանական "ուսապարկերից" մեկը հերթական անգամ հնչեցրեց "Շուշա" ձևակերպում (մինչ այդ ևս երկու-երեք նման դեպքեր ֆիքսվել են), որից հետո պարզաբանեց, թե, քանզի ինքը մեծացել է Բաքվից գաղթածների միջավայրում և սովետական շրջանում այդ կերպ էին կոչում Շուշին, ուստի իր համար դա նորմալ ձևակերպում է։
Չմոռանանք, որ ինչպես հայտնի է տվյալ պատուհանի սահմաններում ցանկացած գաղափար կարող է լայնորեն քննարկվել, աջակցվել, քարոզվել և ի վերջո կյանքի կոչվել: Ըստ էության, օրվա իշխանության նպատակը՝ հասարակության դիմադրողականության թուլացումն է և իրենց գործակալական ցանցի վերջնական նպատակի իրականցումը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել