Հիմա ուշադրություն: Հայկական եթերում` ոչ ավել, ոչ պակաս լրատվական թողարկման ժամանակ, եթեր է հնչում ադրբեջանական բառապաշար:
Բուն նյութին չեմ ուզում անդրադառնալ, սակայն ադրբեջաներեն լեզու մտցնել հայկական եթերում, մինչ հակառակորդը սահմանին դիվերսիա է անում, մեր հարգարժան «Գրանդ քենդին» հանուն իր բիզնեսի հային ադրբեջանցի է անվանում և նրա կադրի տակ դնում է ադրբեջանական սինխրոն:
Մենք ամբողջ օրը ճռում ենք, որ մեր եթերն աղբ ա, սերիալ է, այս է, այն է, մեր հարգարժան եթերը կրկին լցվում է աղբով, այս անգամ հակառակորդի լեզվով:
Այստեղ մասնագետների կարծիքն ու գնահատականը կարևոր է: Եթե սա է խոսքի ազատությունը, ապա ներողություն, ես ադրբեջանական լրատվություն չեմ ընդունում:
Հ.Գ. Նյութը պատրաստողին, լրագրողին, լրատվականի ղեկավարին, այս հաղորդման մեջ աշխատող մնացած լրագրողներին հարգում եմ, նրանց դեմ ոչինչ չունեմ և վստահ եմ, որ սա հատուկ այլ տեղից է դրվել եթեր: Հարգարժան Վարդանյանների մտահղացումը կարող է դա լինել:
Հ.Գ.Գ. Երևի էնքան են թուրք ախպերների հետ չիր ու չամիչ առել, բերել ու տարել, որ հետներն ախպերացել են ու իրանց ազգային լեզուն մտցնում են իրանց ձեռքի տակ գտնվող եթերում:
Տեսանյութը` այստեղ