Tert.am-ը գրում է.

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի մամուլի քարտուղար Յուլիա Մենդելը ասել է, որ «112 Ուկրաինա», NewsOne և ZIK ընդդիմադիր հեռուստաընկերությունների նկատմամբ կիրառված պատժամիջոցները ոչ մի կապ չունեն խոսքի ազատության նկատմամբ ճնշման հետ, և պնդել է, որ Ռուսաստանի կողմից դրանց ֆինանսավորումը հաստատված է: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը:

Հինգշաբթի երեկոյան ուժի մեջ է մտել նախագահ Վլադիմիր Զելենսկիի հրամանագիրը, համաձայն որի՝ 5 տարի ժամկետով պատժամիջոցներ են սահմանվել «112 Ուկրաինա», NewsOne և ZIK հեռուստաընկերությունների նկատմամբ: Այս որոշումը տարածվում է նաև ուկրաինական «Հանուն կյանքի՝ ընդդիմադիր հարթակ» կուսակցության այն անդամների վրա, որոնց պատկանում են վերոնշյալ հեռուստաընկերությունները:

«Վիկտոր Մեդվեդչուկի հեռուստաալիքների արգելափակումը, որոնք գրանցված են նրա գործընկեր Տարաս Կոզակի անունով, ոչ մի կապ չունի խոսքի ազատության նկատմամբ ճնշում գործադրելու հետ, քանի որ այն Ուկրաինայում անվիճելի արժեք է: Փոխարենը, այդ հեռուսաընկերությունները վերածվել են քարոզչական գործիքների, որոնք օգտագործվում են Ուկրաինայի ինքնիշխանությունն ու պետական սահմանները խախտած ագրեսոր պետության շահերն արտահայտելու համար: Այդ ալիքների ռուսական ֆինանսավորումն արդեն հաստատված է », - գրել է Մենդելը իր ֆեյսբուքյան էջում: Այնուամենայնիվ, նա Ռուսաստանի Դաշնության կողմից հեռուստաալիքների ֆինանսավորումը հաստատող ոչ մի ապացույց չի տրամադրել: Մենդելը հավելել է, որ հեռուստաալիքներն արգելափակվել են՝ ազգային անվտանգությունը պաշտպանելու նպատակով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել