Ջրահարսի հեքիաթը Հանս Քրիստիան Անդերսենի կողմից գրվել է որպես սիրո նամակ՝ ուղղված Էդվարդ Քոլինսին:
Անդերսենը, լսելով, որ Քոլինսը նշանվել է մի երիտասարդ կնոջ հետ, նրան խոստովանում է իր զգացմունքները: Նա ասում է. «Ես ցանկանում եմ քեզ, կարծես գեղեցիկ կալաբրացի աղջիկ լինես… իմ զգացմունքները քո նկատմամբ կանացի են: Իմ բնույթի կանացիությունն ու մեր ընկերությունը պետք է գաղտնի մնան»: Էդվարդն Անդերսենին մերժում է, քանի որ նախընտրում էր կանանց: Նա գրում է. «Ես չկարողացա այս սիրոն պատասխանել, և դա հեղինակին շատ տառապանք պատճառեց»:
Դրանից հետո Անդերսենը գրում է Ջրահարսի պատմությունը, որի խորհուրդն էր այն, որ Անդերսենը չէր կարող Քոլինի հետ լիներ, ինչպես որ ջրահարսը չէր կարող մարդու հետ լիներ:
Նա պատմվածքն ուղարկում է Քոլինին 1836 թ.-ին, և այն դառնում է պատմության ամենախորիմաստ սիրային նամակներից, որ երբևէ գրվել է:
Քոլինսը միակ տղամարդը չէր, ում Անդերսենը սիրահարվել էր: Դանիացի պարող Հարալդ Շարֆի, Կարլ Ալեքսանդրի, երիտասարդ դուքս Սաքս-Վեյմար-Էյզենախի նկատմամբ նրա զգացմունքները նույնպես անպատասխան մնացին:
Անդերսենը սիրահարվում էր և՛ դժվար հասանելի կանանց, և՛ դժվար հասանելի տղամարդկանց: Նրա հեքիաթներից շատերը, ըստ հետազոտողների, արտացոլում են բոլոր այդ հարաբերությունները, հիասթափություններն ու երազանքները:



