««Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել, թե ինչու է պաշտոնից ազատվել Պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Նարեկ Բաբայանը՝ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի ամուսինը: Ըստ մեր տեղեկությունների՝ Նարեկ Բաբայանը հեռանալուց առաջ լուրջ տարաձայնություն է ունեցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Բանն այն է, որ վերջերս, երբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունում նիստ է տեղի ունեցել, և մի նախագծի փոփոխության հետ կապված հարց է քննարկվել, Նարեկ Բաբայանը հայտարա­րել է, թե այդպիսի փոփոխություն անելը կարող է իշխանությունների վարկանիշի վրա բացասական ազդեցություն ունենալ:

Նրա այդ նախադասությու­նից հետո Նիկոլ Փաշինյանը կոպիտ է արտահայտվել՝ ասելով, թե Բաբայանն արդեն երկուսուկես տարի է (նշանակվել է 2018 թ. հունիսի 11-ին- խմբ.)՝ զբաղեցնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի պաշտոնը, սակայն որևէ դրական փոփոխություն չի կատարել, և անգամ տեսակետ արտահայտել, թե հենց այդպիսի երևույթներն են բացասաբար ազ­դում իշխանության վարկանիշի վրա:

Եվ ահա, մեր տեղեկություններով՝ այս միջադեպից հետո խորացել են հակասությունները, Նարեկ Բաբայանի հետ կապված դժգոհություններ են եղել, և այդ պատճառով էլ փորձել են գտնել մեկին, որը կարող է փոխարինել նրան: Եվ ահա, գտել են և նշանակել Արա­րատի նախկին մարզպետ Գարիկ Սարգսյանին, որն աշխատանք չուներ: Նարեկ Բաբայանը, թերևս, հազիվ թե երկար անգործ մնա»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել