Հիմա էլ ԱԱԾ-ն դիմակներով գնացել ու բերման ա ենթարկել Պատրոն Դավիթին՝ Տոնոյան Դավիթի մոտ ընկերոջը, դավաճան նիկոլի մոտ ընկերոջը և կալանքի համար դիմել դատարան: Մեղադրանքը բանակին չեխական զենք մատակարարելն ա, որի մասին իբր նիկոլն ու Տոնոյան Դավիթը չեն իմացել: Հիշացնեմ մենակ, որ էդ խայտառակ աբսուրդի մասին պատերազմից ամիսներ առաջ Միքայել Մինասյանը մի քանի անդրադարձ էր ունեցել՝ փաստաթղթավորված ապացույցներով: Մինասյանի անդրադարձից հետո ՊՆ-ն «հերքել» էր, նիկոլը երդվում էր, որ Մինասյանը «ստում» ա, իսկ հիմա՞:
Էս քրեական գործը հերթական անգամ գալիս ա ապացուցելու, որ էս վիժվածքները նպատակային ծրագրել և իրականացրել են պարտվողական պատերազմ, ինչի արդյունքում 5000-ից ավել անմեղ մարդու ուղարկել են մսաղաց, տասնյակ հազարների հայրենազրկել են և ոտքերի տակ տրորել են մեր ազգային արժանապատվությունը:
Հ.Գ. Պատրոն Դավիթը էդ փողերը լափել ա նիկոլի ընտանիքի ու Տոնոյան Դավիթի հետ ու շատ մոտ ապագայում նիկոլն ու Դավիթը ևս սույն գործով մեղադրյալ են անցնելու:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել