Ինչու՞ կոլիզեյ և ոչ սենատ: Սենատը ինստիտուցիոնալ կառավարման խորհրդանիշն է, իսկ կոլիզեյը՝ բեմադրության և մահերի... Մարդկանց մեծ մասը չի հասկանում (և չի էլ կարող հասկանալ) ինստիտուցիոնալ կառավարման կարևորությունը պետության համար և չի կարող ընկալել և համակերպվել ինստիտուցիոնալ կառավարման մոդելի հետ՝ դա ձանձրալի է իրենց համար, բայց փոխարենը մարդը սիրում է տեսարաններ: Հին Հռոմում դա մենամարտերն էին կոլիզեյում, իսկ հիմա՝ տեսահոլովակները, ձերբակալությունները, աղմկոտ ելույթները և այդ ամենի գունեղ ու պաթոսային մատուցումը... Մարդիկ ուզում են տեսնել ոչ թե սենատոր, այլ գլադիատոր և ուզում են սիրեն այդ գլադիատորին, որովհետև գլադիատորը իրենց նման է՝ ստրուկ է, ում պարտադրաբար կռվացնում են «չար» ստրկատերերը: Այն գլադիատորները, ովքեր ավելի տեսարժան էին սպանում հակառակորդին, ավելի հայտնի և սիրված էին լինում: Մի մեղադրեք մարդկանց այդպիսի մտածելակերպի մեջ: Դա նրանց մտքից վեր է: Մարդիկ ուզում են տեսարժանություն, մարդիկ ուզում են ուրախանալ և ինչ-որ մեկին երկրպագել:
Ստեղծեք այդ ուրախությունը և տեսարժանությունը մարդկանց համար և նրանք կսիրեն ձեզ... Դա է այսօվա հրամայականը: Դա է քաղաքական տեխնոլոգիայի միակ աշխատող տարբերակը այսօր:
Փոխվում են ժամանակները, սակայն ոչ մարդիկ... Այսօր ևս մարդիկ ուզում են հաց և տեսարաններ, ուստի այդ տեսարանների պակասն է ստիպում ժողովրդին հանդուրժել գործող իշխանությանը...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/grigoryangev/posts/10219677116666282
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել