Operativ.am-ը գրում է.
Վրաստանի վարչապետ միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին իր աշխատավարձը կփոխանցի կարիքավորներին, այդ թվում հաշմանդամ երեխաների հիմնադրամին, քաղցկեղով հիվանդներին: Վրաստանի վարչապետի ամսական աշխատավարձը կազմում է 4500 լարի (շուրջ 2,7 հազար դոլար):
Վրացական«Ռեզոնանսի» թերթը հաղորդում է, որ Վրաստանի նախարարները տարածաշրջանում ամենաբարձր աշխատավարձն են ստանում՝ 7.875 հազար լարի (մոտ 4,7 հազ. դոլար), հաշվի առնելով հարկային նվազեցումները նրանք ստանում են 6.3 հազար լարի (մոտովորապես 3 8 հազ. դոլար):
Ռուսաստանի և Ադրբեջանի նախարարները ստանում են մոտովորապես 1,9 հազ. դոլար, իսկ Հայաստանում՝ 740 դոլար, Բելառուսում՝ 1.5 հազ. դոլար: Վրաստանի վարչապետ միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին 2013 թ - ին "Forbes"-ի միլիարդատերերի ցանկում զբաղեցրել է 229 տեղը, ունենալով 5.3 մլրդ. դոլար: