Hraparak.am-ը գրում է․
Gov.am կայքում վարչապետի օգնականների ցանկում հայտնվել է Գագիկ Իսախանյան անունով մի մարդ ում կենսագրությունից պարզ է դառնում, որ նա Իջևանի ծագում ունեցող ստոմատոլոգ է: Նշանակումը տեղի է ունեցել 2021 թվականի հունվարի 21-ին:
Անհասկանալի է, ինչ գործունեություն է իրականացնելու պարոն Իսախանյանը վարչապետի աշխատակազմում: Այս նշանակումը արդեն հումորների տեղիք է տվել համացանցում, մարդիկ առաջարկում են հաջորդ անգամ պրոկտոլոգի ընտրել: Մյուսներն էլ հիշեցնում են Փաշինյանի արած հայտարարությունները իշխանության կլանային համակարգի մասին:
Նյութի աղբյուր՝ https://hraparak.am/post/5d573ad31682cc500ce53ef378b53158
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



