Սրիկայության, ոչնչապաշտության, դավաճանության և սրբապղծության ամենաբարձր մակարդակը՝ Բադասյանին կալանավորելը հիմնավորել են նրանով, որ նա մշտական բնակության վայր չունի: Իսկ Բադասյանը մշտական բնակության վայր չունի, որովհետև իրեն կալանաքի տարած վիժվածքը հանձնել է իր մշտական բնակության վայրը:
Հ.Գ. Ճակատագրի հեգնանքը նրանում է, որ Բադասյանն իր հրապարակային գործունեությամբ մինչև պատերազմը նիկոլի իշխանության ջատագովներից է եղել, իսկ այսօր նրա պաշտպանած իշխանությունները ոչ միայն հանձնեցին իր հայրական տունը, այլև բանտեցին նրան հենց այդ տունը չունենալու հիմնավորմամբ: Չեմ չարախնդում, ուղղակի վստահեցնում եմ, որ նույն ճակատագիրը սպասվում է նիկոլի դավաճանական իշխանության համար կոշիկի լաթ հանդիսացողներին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել