Տևական ժամանակ է՝ առաջարկում եմ զանգել աշխարհի տարբեր առաջնորդներին (այդ թվում՝ իհարկե, նաև Բայդենին) և ի թիվս այլ հարցերի՝ խնդրել միջնորդել գերիների վերադարձման հարցում: Առաջնորդները մեր խնդրանքը չեն մերժի: Ալիևն էլ չի կարող առաջնորդներին մերժել: Բայց երկրի վարչապետը դրանով չի զբաղվում: Չգիտեմ, թե ինչու:
Երեկ մեծ ոգևորվածությամբ ընդունեցի Վեհափառ հայրապետի՝ Հռոմի պապուն այս հարցով դիմելու հնարավորության վերաբերյալ հայտարարությունը: Նաև կարծում եմ՝ կարող է դիմել պատրիարք Կիրիլին: Ընդհանրապես, եկեղեցական դիվանագիտությունը չափազանց կարևոր գործ կարող է անել, մանավանդ, երբ աշխարհիկ իշխանությունը «բացակա» է: Ցանկացած մարդասիրական նախաձեռնություն կարող է իրականացվել եկեղեցու միջնորդությամբ: Եկեղեցին ունի բոլոր կարողություններն ու պատմական փորձը՝ պետականության բացակայության պայմաններում պետության որոշ գործառույթների իրականացման համար: Ասեմ ավելին՝ միգուցե հենց Գարեգին Վեհափառն ու Արամ Վեհափառն էլ փորձեն այս կարևոր և աստվածահաճո առաքելությունն ամբողջությամբ իրականացնել: Այսկերպ եկեղեցին իր հավատավոր զավակներին կվերադարձնի տուն, ինչը նաև եկեցեցու հեղինակության բարձրացում է նշանակում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sargsyansuren/posts/10159134680475421
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել