1in.am-ը գրում է.

ԱՄՆ-ից մի խումբ գիտնականներ հաստատել են, որ դելֆինները ամենամեծ հիշողությունն ունեն բոլոր կենդանի էակների մեջ. զիջում են միայն մարդկանց: 

Մասնագետների տվյալներով՝ կետաձև այդ կենդանիները ճանաչում են ակվարիումում իրենց նախկին հարևանների ձայնային ազդանշանների ձայնագրությունները՝ նույնիսկ բաժանումից 20 տարի անց: 

Ինչպես համարում են կենդանաբանները՝ դելֆինների մեծ հիշողությունը նրանց սոցիալական բարդ կյանքի արդյունքն է, որի ընթացքում որոշ տեսակներ շատ հաճախ են փոխում սոցիալական խմբերը: 

Հետազոտման օբյեկտ են դարձել 56 աֆալիններ, որոնք պահվում են ԱՄՆ-ի և Բերմուդյան կղզիների վեց տարբեր ակվարիումներում: 

Գիտնականները նշել են, որ փղերը ևս հիշում են նրանց, ում հետ շփվել են 20 տարի առաջ, բայց դրա հետ մեկտեղ դեռ հայտնի չէ՝ ընդունա՞կ են արդյոք նրանք ճանաչել մտերիմների թվին չպատկանող տեսակներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել