Խելացի կարող են լինել ոչ միայն մարդիկ, այլ նաև ժամանակակից տեխնիկան։ Նման տեխնիկայի ամենակատարյալ «ներկայացուցիչն» է ոչ թե էլեկտրոքարը, այլ տրակտորը։ Գյուղատնտեսությունը նոր մակարդակի վրա է այսօր, և այս մեքենան դրա գլխավոր «պատճառներից» է։

Monarch Tractor ընկերությունը ներկայացրել է նույնանուն սարքավորում, որն անմիջապես ստացել է «ամենախելացի տրակտոր» անվանումը։ Այն, որ մեքենան աշխատում է դաշտում ինքնուրույն՝ առանց մարդու մասնակցության, արդեն իսկ կարևոր առանձնահատակություն է։

Տրակտորն աշխատում է մարտկոցով, որը լիցքավորումը պահում է մինչև 10 ժամ։ Տեխնիկան զինված է ուժային էլեկտրական համակարգով՝ 70 ձիաուժ հզորությամբ։ Լիցքավորվում է սարքավորումը 5 ժամում։ Կարիք չունի բենզինի կամ այլ վառելիքի. ամբողջապես էկոլոգիապես մաքուր է։

Տրակտոը կշռում է 1 տոննա։ Դիմային հատվածը փակված չէ ապակիով կամ այլ նյութով, քանի որ մարդն այնտեղ չի նստելու. տրակտորն ամենն ինքնուրույն է անելու։

Սակայն ամենահետաքրքրական փաստն այն է, որ Monarch Tractor-ն ունակ է կատարելագործվելու և իր IQ-ն բարձրացնելու։ Ամեն օր մեքենան նոր տեղեկություններ է հավաքում՝ մինչև 240 ԳԲ ծավալով՝ այդպիսով կատարելագործելով իր գիտելիքները։ Աշխատանքի ընթացքում մեքենան ուսումնասիրում է երթուղին, հասկանում, թե որտեղ ինչ է աճում, որտեղ ինչ գործընթացներ պետք է իրականացվեն։ Տրակտորն ունակ է անգամ սեփական աշխատանքում ճշգրտումներ մտցնելու։

Ղեկավարել մեքենան հնարավոր է ինչպես անձամբ դրանում գտնվելով, այնպես էլ սմարթֆոնի միջոցով։ Այն հասկանում է անգամ այնպիսի հրահանգներ, որոնք մարդը տալիս է ժեստերով։

Զարմացնում է նաև նման տեխնիկայի արժեքը՝ 50,000 դոլար։ Հաշվի առնելով, որ այլ, հասարակ մի շարք տրակտորներ շատ ավելի թանկ արժեն, Monarch Tractor-ի գինը բավականին մատչելի է։ Այն հնարավոր կլինի գնել արդեն 2021 թ.։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել