Ես չեմ շնորհավորելու բանակի տոնը, որովհետև այս պահին բանակ չունենք, իսկ ես չեմ կարող շնորհավորել մի բան, որը չկա: Այս պահին ունենք բազմաթիվ փայլուն, քաջ ու հայրենասեր երիտասարդներ, ովքեր իրենց կյանքն են նվիրաբերել ու նվիրաբերում, որ ունենանք բանակ, ունենք որոշ հրամանատարներ, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայում, որ քաջալերեն այդ երիտասարդներին ու փշուր-փշուր եղած հզոր բանակի մնացորդներից նորից անկոտրուն բանակ ստեղծեն:
Եվ հենց այս օրն եմ հնչեցնում նաև այն հարցը, որն ինձ հուզել է պատերազմի սկզբից՝ ինչպե՞ս ստացվեց, որ ահուսարսափ սփռող բանակի ղեկավարությունը չարեց շատ բաներ, որոնք ակնկալնվում էր հենց իրենցից՝ որպես տղամարդկության խորհրդանիշ, որպես հզոր բանակի հիմքեր: Չեղավ, գուցե կային օբյեկտիվ պատճառներ, չգիտեմ, բայց չարվեց:
Ամեն դեպքում, եկեք չխաբենք մեզ ու շնորհավորենք մի բան, ինչը չունենք, ի վերջո ինքներս մեզ խաբելու շնորհիվ հասանք այս ողբերգական կետին:
Ես մաղթում եմ բոլորիս իրական նվիրում հայրենիքին, որ կարողանանք ստեղծել այն բանակը, որին արժանի են մեր քաջ, կամքի հզոր ուժով զինվորները:
Հ.Գ. Հուսամ՝ կգա մի օր, որ կկարողանանք չամաչել մեր նախնիներից, Հայոց բանակը ստեղծողներից ու մեր հազարավոր անմեղ նահատակներից... Հավերժ հիշատակ նրանց...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել