Կներես մեզ բոլորիս, եղբայր։
...
Տոնդ շնորհավոր, իմ զինվոր եղբայր։
Սա իմ կյանքում առաջին անգամ է, որ ես քեզ շնորհավորելիս լուռ կանգնած եմ իմ և քո նահատակված եղբայրների շիրիմների մոտ և փորձում եմ հասկանալ, թե այս ինչ եղավ մեր բոլորիս հետ...
Իմ զինվոր եղբայր, կարող է այս օրով պետք չէ ասել, բայց քեզ և մեզ խաբեցին։
Խաբեցին և գցեցին թշնամու երախը՝ նախորոք հասկանալով, որ մեր կյանքն արդեն նվիրաբերված է թուրքին և ադրբեջանցուն։
Իմ զինվոր եղբայր, կներես մեզ բոլորիս, որ մենք մնացինք ողջ, իսկ դու նահատակվեցիր։
Ինձ հիմա դժվար է խոսել, բայց կասեմ միայն մի բան․ պատերազմը դու չես պարտվել, կռիվը դու տանուլ չես տվել, դու քո կյանքի գնով ապացուցել ես բոլորին, որ եթե նույնիսկ այս թրքասեր իշխանությունն արեց ամեն ինչ, որ դու պարտվես, դու հաղթեցիր մահը, իսկ իշխանավորները պարտվեցին թուրքին։
Իմ զինվոր եղբայր, գիտեմ միայն մի բան․ սրանց մոտ չստացվեց քեզ կոտրել, ուղարկել մահի բերան, այո՛, ստացվեց, բայց կոտրել՝ ոչ...
Չստացվեց և չի ստացվի երբեք, և սա է հույս տալիս, որ այս թրքասերների մոտ չի ստացվի վերջնականապես մեզ ոչնչացնել։
Տոնդ շնորհավոր, հայոց աշխարհի ՊԱՇՏՊԱՆ հայոց զինվոր ջան։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել