Lragir.am-ը գրում է.

«Սև ցուցակ» արտահայտությունը կամա թե ակամա սկսել է ասոցացվել Ադրբեջանի տիեզերական մտքի վերջին թռիչքի հետ: Մի բան, որը ծաղրի առարկա է դարձել ոչ միայն մեր, այլև ցանկացած քիչ թե շատ խելքը գլխին մարդու կողմից: Մարդիկ չեն կարողանում վերծանել Բաքվի այս հիստերիկ դիվանագիտույթունը, քանի որ այն պարզապես աննախադեպ երևույթ է մեր ժամանակակից և զարգացած աշխարհում: Ինչևէ, ունենք այն ինչ ունենք, և պետք է հաշտվել իրականության հետ և փորձել ինչ-որ բան անել…

Այն ինչ պետք է կամ կարելի է անել, պարտադիր էլ չէ, որ կրի պաշտոնական բնույթ: Առաջարկը հետևյալն է՝ քանի որ Ադրբեջանը պատժում է այն օտարերկրացիներին, ովքեր այցելում են Արցախ և ներառում իրենց տխրահռչակ «Սև ցուցակում», մենք էլ եկեք լայն ժպիտով և մեծ ոգևորությամբ ողջունենք այդ նույն մարդկանց և ներառենք նրանց «Վարդագույն ցուցակում» և մի լավ զվարճանանք՝ զվարճացնելով մեր բարեկամներին, միևնույն ժամանակ, «ողջունելով» Ադրբեջանի կառավարությանը:

Կարծում եմ այս նախաձեռնությունը շատ հստակ կպատկերի, թե ով է մեզանից անհանդուրժող և ով հանդուրժող, ով է տարածում ատելություն և չարություն, իսկ ով փոխըմբռնում և ապագա համագործակցություն, ով է պատրաստ  ամեն գնով տապալել բանակցային գործընթացը ,իսկ ով պատրաստ առաջխաղացման, ինչ խոսք, փոխզիջումային տարբերակով, և այլն: Ի վերջո, ամենակարևոր բանը, որ սա ցույց կտա այն է, թե ով է ի մեզանից մեծ հաշվով «Սև»-ը իսկ ով «Սպիտակ»-ը (այս դեպքում վարդագույնը):

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել