Հատուկ դժվար ըմբռնողների ու չհասկացող ձևացողների համար.
Իրանն ասում է, եթե դու քո տարածքը չես կարող պահել, ես կմտնեմ, կպահեմ։
Երբ Իրանն ասում էր, որ իր տարածաշրջանում որևէ գեոպոլիտիկա չպիտի փոխվի, դա իր համար կարմիր գիծ է, այսօր դա ավելի բաց ասեց։
Եթե թուրանը ՀՀ-ն վերցնելու է, ինչպես Արցախը վերցրեց, ապա Իրանը կմտնի, կվերցնի (նույն լոգիկան, ի դեպ, Արցախի հարցում աշխատեց ռուսների դեպքում)։
Մեկն էլ կա, Մեղրի ու նաև այլ վայրերով, կապ է տալիս թուրքերին` էդ տարածքները հետագայում դրանց տալու հեռանկարով. իբր պահել չի կարողանալու։ Այ դրա համար է զորքը զորամասային ռեժիմով, պոստ չեն պահում։
Ի դեպ, Իրանի շուրթերով երբեմն խոսում են նաև Մոսկվան ու Պեկինը։
Սակայն նշեմ, որ էստեղ խաղը նաև Իրանի այս կոշտ դիրքորոշման վրա են տանելու։
Մեղրին հանձնողին, սցենարիստները իրականում օգտագործելու են որպես կենդանի խայծ. հաշվարկներից մեկը հետևյալի վրա է կառուցվում.
երբ պարզ դառնա (իսկ դա արդեն կարծես պարզ է), որ թուրանը մեր հարավով կապուղիներ է ստանալու ու Իրանը քայլ կանի պահելու իր հյուսիսը, սրանից կօգտվի Թուրքիան, ով շատ արագ Արցախի շուրջ պարիտետ է փոխելու, ու փորձի թռնել ռուսների հետ իր պայմանավորվածություններից։
Արցախում տեղի կունենան պրովոկացիաներ և օրակարգի մաս կդառնա խաղաղապահների անվստահության հարցը. ի դեպ, հայկական ներկա կողմը դրան դեմ չի լինի։
Իրանի՝ միգուցե ռազմական ռեակցիային կլինի կոշտ արձագանք, որին մասնակից կլինեն երկրներ արաբական աշխարհից, Իսրայելը, Ադրբեջանը և Արևմուտքը տարբեր տրամաչափերով։
Մենք, ինչպես ավանդաբար, հիմա էլ, մեծագույն հավանականությամբ, լինելու ենք պատերազմի դաշտ։
ՌԴ-ում, ներկա գործընթացներին զուգահեռ, խախտվելու է կայունությունը Միջին Ասիայում, Ուկրաինայում, Ղրիմում, Սիրիայում, միգուցե նաև Վրաստանում (օսերի հետ աշխատանք է տարվում հիմա)։ Դրա համար ռուսները սրան ասեցին, թե արդյոք պատերազմի ժամանակ կարողանալու՞ ես երկիրդ պահես այ ... մեզ վրա հույս մի դիր, մենք զբաղված ենք լինելու։
Բայց դե Թեհրանը, Մոսկվան ու Պեկինը պարապ նստած չեն. շատ անակնկալներ լուծումներ են լինելու այդ թվում Մեծ Մերձավոր Արևելքում... իսկ մեր մոտ պատերազմը լինելու է մաշեցնող.
Ի դեպ, նեղ ռեգիոնալ մակարդակով, պատերազմը լուծելու է ՀՀ-ի, Վրաստանի ու Ադրբեջանի ապագան։
Հ.Գ. Ի դեպ, դեսպաններին փոխելը ԱՄՆ, ՈՒկրաինա, ՌԴ և այլն հենց այնպես չէր ... ամեն ոլորտում կոնկրետ նպատակ ունի, որ ասածիս ներքո դիտարկեք, կարծում եմ, պարզ կլինի...
լավ կացեք... ես էլ գնամ գործերիս
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/alen.ghevondyan/posts/10219190611181717
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել