Այսօր կիբեր-հարձակումներ շատ հաճախ են տեղի ունենում, սակայն դրանք չեն ուղեկցվում այնպիսի դրամատիզմով, ինչպիսին որ տեղի էր ունենում 1995 թ.։ Այդ տարի իրական «պատերազմ» է ընթացել հաքեր Քևին Միթնիկի և անվտանգության խորհրդատու Ցուտոմու Սիմոմուրայի միջև։

Նախորդ հարյուրամյակի վերջին հաքերությունը սարսափելի երևույթ չէր համարվում։ Այդ տարիներին Սիմոմուրան զբաղվում էր ֆիզիկայի ուսումնասիրմամբ և աշխատում էր համակարգիչների հետ։ 90-ականների կեսերին համարվում էր նոր զարգացող բջջային կապի անվտանգության խնդիրներով զբաղվող առաջատար մասնագետներից մեկը։

Հաքեր Քևին Միթնիքն այդ ժամանակ արդեն իսկ հասցրել էր ազատազրկման ենթարկվել։ Դեռևս 13 տարեկանում նա կոտրել էր Լոս Անջելեսի ավտոբուսային համակարգը և անվճար երթևեկել հասարակական տրանսպորտով։ Ավելի ուշ դատապարտվել է հափշտակության համար։

Գտնվելով պայմանական ազատազրկման և փորձաշրջանի մեջ՝ նա կրկին կոտրել է խոշոր ընկերության անվտանգության համակարգը։ Հասկանալով, որ նոր մեղադրանք է սպասվում, փախուստի է դիմել, սակայն հաքերությամբ զբաղվել դադարել չի կարողացել։ Նա ուշադրություն էր դարձնում բջջային հեռախոսներին, որոնք այդ տարիներին մեծ հայտնիություն էին ձեռք բերում, և ցանկանում էր հասանելիություն ստանալ բջջային համակարգին։ Փորձելով հասկանալ, թե ով կարող է կոդ գողանալ, հաքերը գտավ Սիմոմուրային, և նրանք միասին սկսեցին խաղը։

Միթնիքը հարձակում գործեց Սիմոմուրայի համակարգչի վրա և ստացավ անհրաժեշտ տվյալները։ Սիմոմուրան տեղի ունեցածը որակեց որպես անձնական վիրավորանք և որոշեց գտնել հաքերին, ինչը շատ բարդ էր։ Նա տասնյակ համակարգերի միջոցով սկսեց հետևել վերջինիս և ի վերջո գտավ տեղակայումը՝ Կարոլինա քաղաքը։

Միթնիքը գրեթե վստահ էր, որ լիարժեք անվտանգության մեջ է գտնվում և թաքնվելուն ուղղված փորձեր չէր անում։ Սակայն Սիմոմուրան կարողացավ գտնել անգամ հստակ բնակարանի հասցեն, և երբ ՀԴԲ գործակալները գտան նրան, հայտնաբերեցին Միթնիքի մոտ հարյուրավոր վտանգավոր կոդեր, կեղծ փաստաթղթեր և հեռախոսային բազմաթիվ սարքավորումներ։ Միթնիքին դատապարտեցին 6 տարի ազատազրկման։

Այսօր Քևին Միթնիքը բավականին հայտնի և հարգարժան անձնավորություն է։ Շատերը կարծում էին, որ նրան առաջադրված մեղադրանքը հիմնավոր չէր, քանի որ տղամարդը գործել է հետաքրքրասիրությունից դրդված և ոչ մի վատ բան չի արել, երբեք հօգուտ իրեն չի օգտագործել ստացված տեղեկատվությունը։ Սակայն դատարանին նա խոստովանել է, որ մի անգամ կոտրել է Ջորջ Լուկասի համակարգիչը և ուսումնասիրել նոր ֆիլմի սցենարը՝ դրա մասին ոչ ոքի ոչինչ չհայտնելով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել