ՇԵՐ (ՇԵՐԻԼԻՆ ՍԱՐԳՍՅԱՆ)
Ծնվել է 1946թ. մայիսի 20-ին ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Էլ Սենտրո քաղաքում, երկրորդ աշխարհամարտից հետո ԱՄՆ-ում հայտնված Ջոն Սարգսյանի ընտանիքում: Մանկությունն անցել է հոր ֆերմայում, ուր կատարել է ֆիզիկակակ ծանր աշխատանք: 17 տարեկանում տեղափոխվել է Լոս Անջելես, խաղացել թատրոնում:
Հոլիվուդում ամուսնացել է Սալվադորե Ֆելիպե Բոնոյի հետ և ստեղծել Շեր Էնդ Սանի ռոք- երկյակը, որը մեծ հռչակ է վայելել և մնայուն հետք թողել ռոքի պատմության մեջ: 
1976թ. Շերը հաջողությամբ նկարահանվել է նաև կինոյում, բազմիցս արժանացել Ամերիկյան կինոակադեմիայի Օսկար, Ոսկե գլոբուս, Գրեմմի, Էմմի, Բիլբորդ արձանիկի և այլ մրցանակների: 
1984թ. «Դիմակը» ֆիլմում կանացի լավագույն դերակատարման համար արժանացել է Կաննի միջազգային կինոփառատոնի Արմավենու ճյուղ մրցանակի: 
1985թ. հռչակվել է Տարվա կին: 
1988թ. «Լուսնով հմայվածները» ֆիլմում Լորետայի դերակատարման համար պարգևատրվել է Օսկար և Ոսկե գլոբուս մրցանակներով:
1989թ. նրա հրատարակած ալբոմը ստացել է եռակի պլատինե կարգավիճակ: 
1988թ. թողարկել է «Բելիվե» ալբոմը, որը 7 շաբաթ աշխարհի 23 երկրում զբաղեցրել է առաջին հորիզոնականը: 
1993թ. Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո այցելել է Հայաստան, հանդես եկել բարեգործական ձեռնարկումներով, եղել մանկատներում: 
1996թ. հանդես է եկել որպես բեմադրիչ, նկարահանել «Եթե այս պատերը խոսել իմանային» ֆիլմը, թողարկել «Սա տղամարդկանց աշխարհն է» ձայնապնակը: 
1988թ. Շերի անունը անմահացել է Հոլիվուդի Աստղերի ծառուղիում:
2007թ. նրա անունը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել