Աներևակայելի է, թե ինչը կարող էր գործարար աշխարհում ու կյանքում էական հաջողությունների հասած Գուրգեն Արսենյանին ստիպել դառնալ Նիկոլի նման ձախողակ-դավաճանի հաճախորդը: Ընդ որում, ոչ թե 2018 թ. «փրկիչ» Նիկոլի, ումից շատ լավատեսներ կամ անտեղյակներ «Նոր Հայաստան» էին սպասում, այլ հազարավոր երեխաների արյամբ իր ձեռքերը լվացած ու Արցախը հանձնած, մեր պետականությունը կազմաքանդող այսօրվա Նիկոլի:
Սա իմ տրամաբանությունից դուրս է: Գուրգեն Արսենյանի հետ 5 տարվա համատեղ աշխատանքը, շփումները, տարբեր թեմաներով երկար զրույցները սա, կարծես, բացառում էին:
Ծուռ հայելիների թագավորություն է: Էականն այստեղ անցյալն էլ չէ, երբ 20 տարվա բացերից աջ ու ձախ խոսում են այդ էպոխայի հիմնական շահառու-խորհրդանիշները՝ աղքատ հասարակության միլիոնատեր գործարարները, օլիգարխները կամ «խոշոր սեփականատերերը», այլ այն, թե արդյո՞ք նման քաղաքական համակարգով մենք կարող ենք որևէ ապագա կառուցել: Քաղաքական համակարգ, որտեղ ամեն ինչ պարզ տրամաբանությունից դուրս է, որտեղ ամեն ինչ գնվում ու վաճառվում է, անգամ՝ արյունը: Իմ կարծիքով՝ ոչ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել