ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենը չեղարկել է իրեն նախորդող Դոնալդ Թրամփի արգելքը՝ տրանսգենդերներին ծառայության վերցնելու ԱՄՆ զինված ուժերում։ Այս մասին հայտնում են Սպիտակ տնից։

Թրամփը 2017 թ.՝ Սպիտակ տուն մտնելու անմիջապես հետո, հայտնել էր, ո տրանսգենդերներին արգելվելու է յուրաքանչյուր տեսակի ծառայություն անցնել ամերիկյան բանակում։ 2019 թ. ԱՄՆ պաշտպանության նախարարությունը դիրեկտիվ ստորագրեց, որով էլ նշված արգելքը մտավ ուժի մեջ։ Համաձայն դիրեկտիվի՝ յուրաքանչյուր տրանսգենդեր, որը ծառայության մեջ կհայտնվեր ԱՄՆ զինված ուժերում, միայն իրավունք կստանար իր ծառայությունը շարունակելու այն սեռի զինվորականների հետ, ինչպիսի սեռ որ այդ անձն ունեցել է ի ծնե։

Տրանսգենդերների ծառայությունը պաշտոնապես թույլատրվել էր 2016 թ.՝ Բարաք Օբամայի նախագահության օրոք։

Սպիտակ տնից նաև նաև նշում են, որ Բայդենը «կարծում է, որ սեռային պատկանելությունը չպետք է խոչընդոտ հանդիսանա զինվորական ծառայություն անցնելու համար և որ Ամերիկայի ուժն իր բազմազանության մեջ է»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել