168.am-ը գրում է․

Նիգերիայի Լագոս քաղաքից Հարավաֆրիկյան Հանրապետության Ջեփե Թաուն քաղաք ուղևորվող MOZART նավը ծովահենների կողմից հարձակման է ենթակվել։ Տեղի ունեցածի հետևանքով նավի անձնակազմի 1 անդամ սպանվել է, 15-ը առևանգվել են, ևս 3-ը ծովահենների հետ մնացել է նավում։ Սպանված անձն ադրբեջանցի է եղել։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Հաղորդվում է, որ հարձակումը տեղի է ունեցել Գվինեական ծոցում։ Ավելի ուշ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել հարձակման ենթարկված նավի կապիտաններից մեկի հետ։

Դեպքին արձագանքել է Թուրքիայի ԱԳՆ-ի ղեկավար Մևլութ Չավուշօղլուն, նշելով, որ անհրաժեշտ քայլերը ձեռնարկվում են, առևանգված անձնակազմի անդամներին ետ վերադարձնելու համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել