Համացանցը մարդկանց կյանքը հեղաշրջել է՝ աշխարհն անցյալի և ներկայի բաժանելով։ Դրա հայտնագործումը համեմատելի է էլեկտրականության կամ ատոմային ռումբի հայտնագործման հետ։ Առանց դր աիրենց կյանքն այսօր չեն պատկերացնում միլիոնավոր մարդիկ։

ARPANET-ը ցանց է, որը համարվում է ժամանակակից համացանցի «նախնին»։ Եվ, իհարկե, ինչպես շատ այլ մեծ հայտնագործություններ, սա ևս հորինվել է ռազմական նպատակներով։ 1957 թ. Ամերիկայում սկսեցին մշակել ռազմական կոնֆլիկտի դեպքում տեղեկությունների փոխանցման անվտանգ համակարգ։ ԱՄՆ մի շարք առաջատար համալսարանների գիտնականներ սկսեցին աշխատանքներ տանել այս ուղղությամբ։

Միայն 1969 թ. հաջողվեց մշակված նախագծի առաջին փորձարկումն իրականացնել։ Մոտ 600 կմ հեռավորության վրա գտնվող երկու համալսարաններում տեղադրվեցին Honeywell DDP-316 համակարգիչներ։ Մի օպերատորը պետք է առաջին համակարգչում ներբեռներ LOGON բառը, իսկ մյուսը՝ երկրորդում ցույց տար, որ տեսնում է նույն բառը։

Դժվարությամբ, սակայն փորձարկումն ստացվեց։ Արդեն 70-ական թվականներին այն սարքավորումների թիվը, որոնցում աշխատում էր համակարգը, հասավ 15-ի։ Այն շատ արագ դուրս եկավ ռազմական կարիքների շրջանակներից, և 1973թ. մշակմանը միացան նաև այլ պետություններ, որոնցից առաջինները Մեծ Բրիտանիան և Նորվեգիան էին։ Յուրաքանչյուր գործողություն այս համակարգում վճարովի էր. հաղորդագրություն ուղարկելն արժեր 50 ցենտ։

1984 թ. ի հայտ եկավ ARPANET-ի մրցակից, որը ստեղծվել էր ԱՄՆ գիտությունների միավորման կողմից և կոչվում էր NSFNet։ Վեց տարի անց նոր ցանցն ամբողջությամբ ջախջախեց հնին։ Այդ ընթացքում այտնվեցին էլեկտրոնային փոստի համակարգերը, առաջին չաթերը և online ռեժիմով հաղորդակցվելու հնարավորությունը։ Այդ տարիներին համացանցն ոներ անվտնագության պահխանման, ռազմական և գիտական նպատակներ, սակայն Եվրոպայում գաղափար առաջացավ գլոբալ տեղեկատվական ցանցի ստեղծման, որը կնվաճեր ողջ աշխարհը։

Նման գաղափարի մասին առաջինը հայտնել է Թիմ Բերներս-Լին։ 1995 թ.-ից ի վեր NSFNet-ին արդեն հնարավորություն ունեին միանալու ոչ միայն ԱՄՆ գիտական ֆոնդի համակարգիչները։ Նոր հազարմայակի սկզբին ցանցին միացած համակարգիչների թիվն անցավ 10 միլիոնից։ Ռեկոդային արագությամբ իր հայտնիությամբ և տարածվածութամբ համացանցն անցավ ռադիոյից և հեռուստատեսությունից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել