Հասարակ ամերիկացի տղամարդու պատմությունն ապշեցնում է բոլորին։ Իր կյանքի ողջ ընթացքում նրան հաջողվել է հասարակությունից ակնհայտ շատ բաներ թաքցնել և շատ բաների հասնել։

Ջոն Քորքորանն օրինակելի աշակերտ չէր դպրոցում։ Նա փախչում էր դասերից, չէր կատարում ուսուցիչների հանձնարարությունները, փորձում էր աննկատ մնալ։ Սակայն ոչ ոք չէր հասկանում, թե որն է երեխայի նման վարքագծի իրական պատճառը։ Ջոնը ոչ ոքի չէր պատմում այն մասին, որ նայում է գրքում և չի կարողանում հասկանալ, որ դժվարանում է գրել սովորել։ 1940-ական թվականներն էին, և ոչ ոք գաղափար չուներ այնպիսի խնդրի մասին, ինչպիսին դիսլեքսիան է, հետևաբար էչ ոք օգնության ձեռք չէր մեկնում երեխային։

Տղայի փոխարեն թեստերը գրում էին նրա ընկերները, ինչ-որ կեպ փորձում էին օգնել նրան։ Հենց այդպես էլ Ջոնն ավարտեց դպրոցը, այնուհետև որոշեց ուսուցչի մասնագիտացում ստանալ, և ի զարմանս հենց նրա՝ նրան ուսման ընդունեցին, քանի որ այդ տարիներին ուսուցիչները շատ քիչ էին։ Ջոնը դիպլոմ ստացավ և աշխատանքի անցավ՝ որպես անգլերենի ուսուցիչ։ Ինչ-որ բան էր հարկավոր անել՝ գործը գլուխ բերելու համար։ Յուրաքանչյուր դասարանում կար 2 կամ 3 աշակերտ, որոնց նա կարգադրում էր կարդալ դասագրքերը, գրել գրատախտակին։ Թեստերը ստուգում էր հատուկ տրաֆարետների միջոցով, որոնք հնարավոր էր դնել թերթիկի վրա և տեսնել երեխաների սխալները։ Այդ կերպ Քորքորանը 17 տարի շարունակ աշխատեց որպես ուսուցիչ, իսկ շակերտները նրան սիրում էին ու սովորում դասավանդվող առարկան։ Ոչ ոք պատկերացնել անգամ չէր կարող, որ ուսուցիչը գրել ու կարդալ չգիտի։ Բացի դասավանդումից՝ տղամարդը զբաղվում էր նաև անշարժ գույքի գործակալությամբ և աստիճանաբար կարողություն կուտակեց։ Նա գնում էր հին տներ, վերանորոգում դրանք և վարձակալությամբ հանձնում կամ վաճառում։ Որպեսզի բիզնեսում ամեն ինչ լավ լիներ, նա վարձել էր իրավաբանների, հաշվապահների և այլ մասնագետների։ Այդ մարդիկ աշխատում էին՝ չկասկածելով անգամ, որ իրենց տնօրենը գրել ու կարդալ չգիտի։

48 տարեկան հասակում նա որոշեց իր առանձնահատկության մասին պատմել բոլորին։ Կոնֆերանսներից մեկի ժամանակ, որին Ջոնը հրավիրված էր՝ որպես հաջողակ գործակալ, խոստովանություն կատարեց։ Նրան ոչ ոք չդատապարտեց, ընդհակառակը, մարդիկ հիացան նրա հաջողություններով ու նպատակասլացությամբ։ Այնուհետև Քորքորանի կյանքում նոր փուլ սկսվեց. մասնագետի օգնությամբ նա 48 տարեկանում հատուկ կուրսերի ընթացքում սովորեց գրել ու կարդալ։ Ամեն ինչ այնքան էլ հեշտ չէր, սակայն նա գլուխ հանեց։

Հետագայում Ջոն Քորքորանը երկու գիրք հեղինակեց և հիմնեց մի ֆոնդ, որը զբաղվում էր երկու նահանգներում՝ Կոլորադոյում և Կալիֆորնիայում հասուն մարդկանց կրթությամբ։ Ջոնը բոլոր ծնողներին հորդորեց առավել շատ ուշադրություն հատկացնել իրենց երեխաներին և օգնել նրանց հաղթահարել ուսման ոլորտում ունեցած խնդիրները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել