Հարցեր քրեական վարույթն իրականացնող մարմնին.
1. 2020թ. օգոստոս և սեպտեմբեր ամիսների ընթացքում ՀՀ ՊՆ ռազմական հետախուզությունը քանի՞ անգամ է ՀՀ ՊՆ Գլխավոր շտաբին զեկուցել սեպտեմբերի 27-ին սպսասվող պատերազմի մասին՝ նշելով հարձակման կոնկրետ օրը և ժամը,
2. Ներկայացված զեկույցներից քանի՞սն են զեկուցվել ՀՀ ԳՇ պետին, իսկ վերջինիս կողմից՝ ՀՀ վարչապետին,
3. Հայտարարվե՞լ է արդյոք համար 1 մարտական դրություն Արցախի և Հայաստանի զինված ուժերում, թե՞ ոչ,
4. Եթե այո, ապա սեպտեմբերի քանիսի՞ց է այն հայտարարվել Հայաստանում և Արցախում և կոնկրետ ե՞րբ է այն հանվել Արցախում և ի՞նչ հիմքով,
5. Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի պաշտպանության բանակի և ՀՀ ԶՈւ բանակային 1-ին կորպուսի զորմասերում քանի՞ զինվոր է եղել և քանի՞ զինվոր է զոհվել քնած վիճակում թշնամու թիրախային հարվածների հետևանքով,
6. Արցախի և Հայաստանի զինապահեստներում ի՞նչ ծավալի և քանակի զինամթերք է եղել սեպտեմբերի 27-ի առավոտյան և որքա՞ն (գնային) զինամթերք է ոչնչացվել թշնամու թիրախային հարվածների հետևանքով:
Հ.Գ. Ի գիտություն մեր քաղաքացիների՝ համար 1 մարտական դրության հայտարարման դեպքում զորքը պետք է դուրս բերվի զորամասերից, իսկ զենքը՝ զինապահեստից, քանի որ և՛ զորամասերը, և՛ զինապահեստները հասանելի և ստատիկ թիրախներ են, և թշնամին հարձակման դեպքում առաջին հերթին հարվածում է հենց այդ թիրախներին:
Հ.Հ.Գ. Պարոն դատախազ, Դուք դեռ կարծում եք, որ պետական դավաճանություն չի՞ եղել, կամ մտածում եք, որ Ձեր անգործության հետևանքով պետական դավաճանությունը չի՞ շարունակվում...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/aghazinyan/posts/10214400623609604
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել