2020 թվականի մարտի 30-ին՝ Նյու Յորքում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ, այն ժամանակվա ՊՆ (անպաշտպանության) նախարար Տոնոյան Դավիթը, վերաձևակերպելով իր հնչեցրած միտքը, հայտարարեց․ «Նոր պատերազմ՝ նոր տարածքներ»: Ինչպես նաև Տոնոյան Դավիթը հայ համայնքի ներկայացուցիչներին վստահեցրեց, որ ոչ մի բան չի զիջվելու:
2020 թվականի ամռանը ԳՇ պետը ՊՆ-ի հետ համաձայնեցված զեկուցել էր, որ սպասվում է պատերազմ, որտեղ Ադրբեջանն ու Թուրքիան հարձակվելու են համատեղ:
2020 թվական, հոկտեմբեր, պատերազմի չորրորդ օր․ ԳՇ պետը կրկին ՊՆ-ի հետ համաձայնեցված զեկուցել էր, ռազմական գործողությունները դադարեցնելու անհրաժեշտության մասին:
Հ.Գ. Այսպիսով, եթե Հայաստանը պատրաստ չէր 5-րդ սերնդի պատերազմին, ապա ինչո՞ւ խաղացիր մարդկանց հույզերի հետ, ապա ինչո՞ւ վստահեցրիք մարդկանց, որ նոր պատերազմի ժամանակ կունենանք նոր տարածքներ: Երկու դեպքում էլ, պարոն ապագա ամբաստանյալ Տոնոյան, դուք խաբել եք մարդկանց, դուք խաղացել եք մարդկանց զգացմունքների հետ, և Ձեր վերաձևակերպած միտքն ընդունելի եղավ միմիայն ադրբեջանի ժողովրդի համար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել