Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հարցազրույց է տվել, որում սենց մի միտք ա արտահայտել․
«Երկարաժամկետ եւ կայուն անվտանգության ապահովման ու տնտեսական զարգացման հարցերն առկա աշխարհաքաղաքական պայմաններում եղած բնագծերով եւ հայեցակարգային պաշտպանական կեցվածքով չէին լուծվելու, ու բանակցությունների ձախողումը վաղ թե ուշ հանգեցնելու էր պատերազմի»։
Վերջում ավելացրել ա, թե․ «Դե, էդ տարածքները ստատուսի դիմաց տալու համար էին, հո ուրիշ բանի համա՞ր չէին»։
Էս մարդն ասում ա, որ Հայաստանն ավելի անվտանգ կլիներ ոչ թե նախկին բնագծերով, այլ ջոջ պետությունների տված բարաթով։ Ասում ա, որ տնտեսապես կզարգանար ոչ թե Հայաստան-Իրան անվտանգ ճանապարհի առկայությամբ, ոչ թե Արցախում տարեկան արտադրվող լրացուցիչ 150 հազար տոննա հացահատիկեղենով, ոչ թե Արցախում արտադրվող լրացուցիչ շուրջ 100 ՄՎտ էլեկտրաէներգիայով, այլ կրկին ջոջ պետությունների տված բարաթով։
Բայց սա դեռ ամենը չէ։ Սկզբունքորեն ես կարող եմ ընդունել, որ մարդն այսպես կարող է պատկերացնել Հայաստանի անվտանգությունը։ Ես անգամ կարող եմ ընդունել, որ այդպիսի ռազմավարությունը քննարկման կարելի է դնել։ Բայց այ ինչն է անընդունելի․ եթե դու այսպես ես պատկերացնում, ինչի՞ ես մեծ-մեծ հոխորտում։
Սա էլ ամենը չէ։ Պարոն Տոնոյանն ասում ա․ «Սաղ չոտկի էր, պռոստը չէինք մտածըմ, որ Թուրքիան ու վարձկանները կներգրավվեն»։
Առանձին երկու կետին էլ անդրադառնամ․
1․ Թուրքիայի ներգրավվածությունն այս պատերազմում եղել է հետախուզական ինֆորմացիայի տրամադրմամբ, սպառազինությամբ, խորհրդականներով ու սիմվոլիկ ներկայությամբ։
Հիմա պարոն Տոնոյանն ասում ա, որ Թուրքիայի այս ծավալի ներգրավումն անակնկալ էր։ Լո՞ւրջ։ Էդ ո՞նց։ Լավ, ենթադրենք անակնկալ էր Բայրաքթարների հայտնվելը, բայց, բլյաձ, դուք չգիտեի՞ք, որ Թուրքիան տենց բան ունի, ու որ ակտիվ կիրառում ա այլ պատերազմներում։ Դժվա՞ր էր 2+2 անել ու կանխատեսել, որ կարար Ադրբեջանին էլ վաճառեր։
2․ Վարձկանները։ Ես ինքս մինչև իմ աչքերով չտեսա, չհավատացի դրանց առկայությանը։ Որովհետև մեծ հաշվով համարում էի (ու հիմա էլ եմ համարում), որ դրանց կարիքն Ադրբեջանը չուներ։ Թեպետ մի նշանակալի օգուտ դրանք տվին՝ իր կորուստների մի զգալի մասն Ադրբեջանը դրանց հաշվին քչացրեց։ Բայց մեկը կարա՞ ինձ բացատրի, թե 2000 կամ թեկուզ 5000 վարձկանը՝ հավաքագրված Սիրիայի ու Լիբիայի աղքատ գյուղացիներից, ու որոնց մարտական արժեքը շատ ցածր է, այդ ո՞նց են էդպես վճռորոշ հանգամանք, որ․ «Այ, չէինք սպասում, դրա համար սենց եղավ»։
Վերջում էլ ասում ա․ «Մեզ համար անսպասելի էր, որ երբ հուլիսին հրապարակային չափալախ տվինք Ալիևին, որը վաաբշե-տը հարցականի տակ էր դնում իրա ողջ իշխանության գոյությունը, ու դեմքը փրկելու շանս չթողինք, ինքը տենց բուռն արձագանքեց»։ Հուլիսյան պատերազմից հետո դաժե ֆեյսբուքյան հորանջողներին էր պարզ, որ մեծ պատերազմին այլընտրանք չի մնացել։ Իսկ Դավիթ Տոնոյանի համար անսպասելի էր։
Կից նյութն այստեղ՝ Դավիթ Տոնոյան. Քաղաքական մելամաղձը սպառնում է մեր ժողովրդին
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/koreolan/posts/3915084441906214
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել