Համացանցում ոգեևորությամբ կիսվում են Շուշին հանձնելու մասին Սերգեյ Կուրղինյանի հայտարարությամբ:
Բայց միթե՞ դեռ չենք համոզվել, որ Շուշին (ու ոչ միայն Շուշին) կռվում չենք պարտվել: Միթե՞ դեռ կասկածում ենք, որ Շուշին հանձնվել է նախկին պայմանավորվածությամբ: Միթե՞ Ազգային ժողովում Շուշին հանձնելու հարցով գերագույն գլխավոր դավաճանի ինքնարդարացումները գաղտնի գործարքների մասին վկայող բավարար ապացույց չեն:
Մի առ ժամանակ է ինչ փորձում էի Արցախը հանձնելու և դա արդարացնելու գերագույն գլխավոր դավաճանի ապարդյուն ջանքերի համար համարժեք անվանում գտնել:
Որոշել էի դա քաղաքական մարմնավաճառություն անվանել: Չէ, որ հանուն տնտեսական անորոշ նախագծերի ու շահերի վաճառքի է հանվել մեր ազգային սրբությունը՝ կուսությունը: Բայց հրաժարվեցի: Մարմնավաճառի արարքն էլ ին-որ տեղ կարող է արդարացում ունենալ:
Նա հանուն սեփական շահերի ու փայաբաժանի, հանուն սեփական իշխանության ամրագրման ու առանց մեր համաձայնության վաճառքի է հանել ու շարունակում է հանել մեր ազգային սրբությունն ու կուսությունը, որն ի դեպ, Արցախով չի սահմանափակվելու: Նիկոլի արածը միայն մի անվանում կարող է ունենալ՝ «պետական մակարդակի կավատություն»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել