Ես լռել եմ երբ 2018-ին մարդկանց տան դիմաց դագաղներ են տարել: Երբեք այդ լռության համար ներողություն չեմ խնդրել ու չեմ խնդրի` գերադասում եմ մի գրառումով չազատվել իմ սխալներից ու ապրել դրա հետ:
Հետո դադարեցի արվեստագետին հարմար, բայց կեղծ դիմակի տակ՝ հեռու մնալ քաղաքականությունից ու հասկացա իրական ազատության համը:
Մի վախեցեք իշխանավորներից` նրանք չեն կարող զրկել մեզ մեր գիտելիքներից, փորձից, եթե ունենք...տաղանդից:
Մի վախեցեք ժեխից` դրանցից վախենալը արժեքազրկում է յուրաքանչյուր ձեր ստեղծած արժեք:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել