Մի քանի օր է՝ ինչ հանրային քննարկման թեմա է դարձել Հայաստանում ընտրակեղծարարության հիմնադիր Գագիկ Ջհանգիրյանի «համեստ պերսոնան»:
Ամենազարմանալին, սակայն, այն է, որ այս մարդը 20 տարի՝ 1999թ. հոկտեմբերի 27-ի ողբերգությունը շահարկելով՝ ընտանիք է պահում՝ տղա, աղջիկ, փեսա,ում համար ինչ հասցրել, «կպցրել» է բոլոր իշխանությունների օրոք:
Քանի կար, նա ինչ-որ «մութ ուժեր» էր մատնացույց անում, որոնք իբր խանգարում էին, որ իր պաշտոնական պարտականությունները լիարժեք կատարեր: Այդ ընթացքում՝ ինչ ասես հնարեց՝ սկսած իր պադվալի կոմպոտի բանկաների պայթյունը իր դեմ մահափորձ ներկայացնելուց:
Վերջին ժամանակներս «մութ ուժերի» մասին ակնարկները հնացել են, հիմա էլ մտածում է, ոնց պետք է փոխակերպի իր մտքերը՝ ներկա իրավիճակին համահունչ: Ես կարծում եմ, որ առանձնապես ծանրակշիռ փաստարկ չէ նրա «գոմը» քննարկելը, քանզի շատերի, մասնավորապես Ջահանգիրյանին ճանաչողների համար գաղտնիք չէ, որ դա արյան փողերով է ձեռք բերված:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել