Բայդենի պաշտոնանկալությունից հետո հենց հաջորդ օրն, ինչպես պատմել են ազգային գվարդիականներն իրենք, Կապիտոլիումի ոստիկանությունը նրանց մի մասին խնդրել Է տեղափոխվել գարաժ, քանի որ Կապիտոլիումի շենքում իրենց ներկայությամբ անհարմարություններ Էին ստեղծում իրենց աշխատնքը վերսկսած օրենսդիրների համար: Հենց որ այդ մասին հայտնի Է դարձել, ձեռնարկվել են միջոցներ վրդովմուքի ալիք հարուցած կարգադրության վերացման համար, եւ արդեն հունվարի 21-ի երեկոյան Իլինոյսի նահանգից դեմոկրատ սենատոր Թեմմի Դաուքորթը հայտարարել Է, որ գվարդիականները վերադարձվել են իրենց կողմից ավելի վաղ զբաղեցված հարկաբաժիններ, իսկ Կապիտոլիումի ոստիկանությունը նրանց ներողություն Է հայտնել:
Ներկայումս, NBC-ի տվյալներով՝ Վաշինգտոնում տեղաբաշխված Է Ազգային գվարդայի գրեթե 26 հազար պահեստային, որոնց Վաշինգտոն են կանչել հունվարի 6-ի անկարգություններից հետո: Հունվարի 21-ին նրանցից 10 600-ը կատարել Է մայրաքաղաքում անվտանգության ապահովման՝ իր առջեւ դրված խնդիրը, իսկ շուրջ 15 հազարը պատարստվել Է շուտով մեկնելու տուն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Նյութի աղբյուր՝ https://armenpress.am/arm/news/1041131.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել