Նախկին թասիբով, ինքնասեր ու պատվախնդիր հայից ոչինչ չի մնացել, կոմֆորմիզմը պատել է բոլորին, կոլաբորացիոնիստները վխտում են ամենուր, պաշտոն ու հնարավորություն են փնտրում պետական դավաճանության միջանցքներում, ծնկի գալիս ու համբուրում մարդասպանի ձեռքը պաշտոն ստանալու ակնկալիքով:
Կույր ատելությունը քայքայել է մեր ազգը, դեգրադացրել մեր միտքը, գաղափարը, թուրքին ծառայելը դարձրել է առավել ընդունելի, քան Հայրենիքի ու պետության համար կռվելը:
Ո՞վ ենք մենք և ի՞նչ ենք ուզում մեր կյանքից, ճակատագրից, բախտից: Ողբ ու անեծք, պետության կորուստ, անվտանգության փլուզում ու նոր ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ:
Իսկ հետո՝ ժանրի կանոններով. նորից սուգ, ողբ, գաղթ ու անեծք...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/aghazinyan/posts/10214372781193561
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել