Armenpress.am-ը գրում է․

Ղրղզստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել է, որ երկրի նախագահական ընտրություններում հաղթել է Սադիր Ժապարովը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Նախագահական ընտրություններում 79,2% ձայնով հաղթել է Սադիր Ժապարովը»,- ասել է ԿԸՀ նախագահ Նուրժան Շայլդաբեկովը:

Ղրղզստանի նախագահի պաշտոնի համար հունվարի 10-ին անցկացված վաղաժամկետ ընտրություններում պայքարել է 17 թեկնածու: Սադիր Ժապարովը երկրում իշխանության է եկել անցյալ տարի՝ խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ հոկտեմբերյան բողոքներից և այնուհետև բռնկած անկարգություններից հետո: Նախագահի ընտրություններին մասնակցելու համար նոյեմբերի 14-ին նա վայր է դրել պետության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի լիազորությունները և դադարեցրել վարչապետի պարտականությունների կատարումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել