Tert.am-ը գրում է.

Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց կապված ճանապարհային անվտանգության հետ:

«Մենք մեր աչքի առաջ ունենք 80-ականների վերջը, երբ լարվեցին հայ-ադրբեջանական հարբերությունները, և Երևան-Կապան ավտոմայրուղու վրա տեղի ունեցան մեր քաղաքացիների առևանգման և գերեվարման դեպքեր, կա՞ն երաշխիքներ, որ այդ դեպքերը հետագայում և հետայսու չեն կրկնվելու, մեր քաղաքացիների անվտանգության համար ի՞նչ երաշխիքիներ կարող եք տալ՝ Սյունիքից մինչև Տավուշ»,- հարցրեց պատասխանը:

Թեպետ հարցն ուղղված էր Նիկոլ Փաշինյանին, սակայն հարցին պատասխանեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Վերջինս նշեց, որ շատ է քննարկվել մեր և ադրբեջանական սահմանապահ զորքերի տեղակայման և անվտանգային այն հարցերը, որոնք առաջացել են այս փոփոխությունների հետ կապված: «Մենք ունենք հստակ պայմանավորվածություններ և՛ ադրբեջանական, և՛ ռուսական կողմի հետ, այն ճանապարհահատվածում, որի մասին Դուք խոսեցիք, ներկա են նաև ռուս սահմանապահ զորքերը, և մինչ օրս այդ հատվածով անցնող ավտոմեքենաների և տրանսպորտի հետ կապված որևէ միջադեպ չենք ունեցել»,- աասաց Ավինյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել