ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենը Փենսիլվանիայի առողջապահության քարտուղար Ռեյչել Լևինին առաջադրել է իր առողջապահության ոլորտում օգնականի պաշտոնում։ Ռեյչել Լևինն այդպիսով կդառնա ամերիկյան վարչակազմի պատմության մեջ առաջին տրանսգենդեր անձը։ Պաշտոնին նա կանցնի թեկնածությունը Սենատի կողմից հաստատվելու դեպքում։

Հարվարդի և Թուլանի բժշկական դպրոցների շրջանավարտ Լևինը Պետական և տարածքային առողջապահության ոլորտի պաշտոնյաների ասոցիացիայի նախագահն է։ Նա նախկինում աշխատություններ է հրապարակել ափիոնային կախվածության, բժշկական մարիխուանայի, սննդային խնդիրների և ԼԳԲՏ բժշկության թեմաներով։

«Նրա առաջադրումն աննախադեպ է և վկայում է այն մասին, որ Բայդենի աշխատակազմում ներգրավվելու են և մեր ազգին առաջնորդելու են լավագույն որակներ ունեցող անհատները՝ անկախ սեռական կողմնորոշումից կամ գենդերային անհատականացումից։ Լևինը պատմություն է կերտում և կփոխի ամերիկացիների պատկերացումները սեռափոխված անձանց մասին, երբ սկսի աշխատակազմում իր աշխատանքը»,- հայտնել է Անիս Փարքերը, ով Հուսթոնի նախկին քաղաքապետն ու LGBTQ Victory Institute կազմակերպության հիմնադիր նախագահն է։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել