«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ-ում ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի պահանջների ու դրույթների համակարգումն իրականացվել է միջգերատեսչական համակարգման խորհրդի կողմից։

Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ավելի քան մեկ տարի է, ինչ այն չի գործում, եւ սա այն դեպքում, երբ 2015 թվականի դեկտեմբերին աշխարհի առաջնորդներն ընդունել են կլիմայի փոփոխության նոր` Փարիզյան համաձայնագիրը, որով որոշվել է զսպել գլոբալ ջերմաստիճանի բարձրացումը 2 աստիճան Ցելսիուսի սահմաններում` ձգտելով չգերազանցել 1.5 աստիճանը: Հայաստանը եւս ստորագրել է կլիմայի վերաբերյալ Փարիզյան համաձայնագիրը` պարտավորվելով մասնավորապես 35 տարվա ընթացքում ջերմոցային գազերի արտանետումները սահմանափակել 633 մլն տոննայի սահմաններում։

Մինչեւ 2030 թվականը պետք է երկրները ներկայացնեն, թե վերցրած պարտավորություններից որքանն են իրականացրել: Արդյոք Հայաստանը կիրականացնի ստանձնած պարտավորությունը՝ ցույց կտա ժամանակը։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ խորհրդի չգործելու պատճառը ՀՀ կառավարության կազմի եւ կառուցվածքի փոփոխությունն է: Առաջիկայում խորհրդի կազմը կձեւավորվի, որի նախագահի իրավասությունը կվերապահվի ՀՀ փոխվարչապետին։ Չմոռանանք՝ առաջիկայում արտահերթ ընտրություններ են, եւ փոփոխություններն անխուսափելի են»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել