Armenpress.am-ը գրում է․

Կրեմլը չի ծանոթացել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ենթադրյալ պալատի մասին հրապարակմանը, «իրականում դա ճիշտ չէ»: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ռիա-նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Ոչ, չենք ծանոթացել: Իրականում դա ճիշտ չէ»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք ծանոթացել են Կրեմլում «Պունտինի պալատի» մասին հրապարակումներին, արդյոք կառուցվել է այդ շենքը և իրականությանը համապատասխանո՞ւմ է այդ տեղեկատվությունը:   

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել