Շատերը համարում են, որ մսակերությունը լավ բան չէ: Միսը թանկ արժե, այն հաճախ համարում են քաղցկեղածին և ծանրամարս: Բայց ինչ էլ որ ասեն, մեզնից շատերը չեն հրաժարվի մսային ճաշատեսակներից: Այս հոդվածը կարդալով` կհամոզվեք, որ մսակերությունը այնքան էլ վնասակար սովորույթ չէ: Դեռ ավելին, մեր օրգանիզմին անհրաժեշտ է միս:

 

Մեր օրգանիզմը մսի կարիք ունի

Screen Shot 2013-06-05 At 2.24.30 Pm

Շնորհիվ քաղաքակրթության հրաշքների` մենք կարող ենք գոյատևել առանց մսի: Սակայն դա չի նշանակում, որ մենք ի բնե բուսակերներ ենք: Դեռևս 2003 թ. գիտնականները հայտնագործել էին, որ մեր նախնիները միս են կերել 2.5 միլիոն տարի առաջ:  Այլ կերպ ասած` խորովածը վաղուց ի վեր ավանդական սննդակարգի մասն է կազմում: Մեր օրգանիզմում բացակայում է բուսակեր կենդանիներին բնորոշ մարսողական համակարգը, օրինակ` մենք չորս ստամոքս չունենք, չունենք նաև այն բարդ աղիքային համակարգը, որով օժտված են բուսակեր կենդանիները: Բացի այդ` մեր ատամները այնպիսի կառուցվածք ունեն, որ մեզ թույլ են տալիս ծամել և՛ բուսական, և՛ մսային սննդատեսակներ:

 

Մենք ստեղծված ենք մսից

Paleo-Diet

Եթե հարցին տրամաբանորեն նայենք, մեզ հետ կապված բազում տարօրինակություններ կան: Նախ և առաջ, մեր ուղեղը չպետք է այսքան մեծ լիներ: Կենդանատեսակներին ուսումնասիրելով` կարող ենք տեսնել, որ ուղեղի չափը մեծանում է մարմնի չափերին զուգահեռ: Այս կանոնը մարդկանց վրա չի տարածվում: Բացի այդ` մեր ուղեղն այնքան բարդ համակարգ է, որ այնտեղ հավանաբար ավելի շատ մտքեր կան, քան երկնքում աստղեր: Այսպիսով, ի՞նչն է մեզ այսքան առանձնահատուկ դարձնում: Ըստ 2011 թ. հետազոտության` դա մեր` միս ուտելու ախորժակն է: Իսպանացի գիտնականները, ուսումնասիրելով մեկ ու կես միլիոն տարվա վաղեմություն ունեցող մանկական գանգ, հայտնաբերել են, որ երեխան եղել է թերսնված, քանզի նրա սննդակարգում միս չի եղել ներառված: Մենք այնքան սովոր ենք եղել միս ուտելուն, որ մեր ուղեղները չէին կարող զարգանալ առանց մսի: Ստացվում է, որ մենք կարողանում ենք տրամաբանական որոշումներ կայացնել (օրինակ` բուսակեր դառնալը) միայն այն բանի շնորհիվ, որ մենք ի սկզբանե միս ենք օգտագործել:

 

Այլ պրիմատներ ևս միս են ուտում

Chimp-Eating-Meat

Բուսակեր դառնալու պատճառների շարքում նշվում է, որ մարդիկ միակ պրիմատներն են, ովքեր միս են ուտում: Դեռևս 1960 թ. Ջեյն Գուդոլը ուսումնասիրեց, թե ինչպես են շիմպանզեներն ուտում այլ կենդանիների: Դրանից հետո պարզվել է, որ շիմպանզեների որոշ խմբեր տարեկան մի տոննա միս են ուտում: Մսի օգտագործումը նպաստում է նրանց ռեպրոդուկտիվ ֆունկցիայի լավացմանը: Մի խոսքով, նրանք, ումից մենք առաջացել ենք ըստ դարվինյան տեսության, շատ են սիրում միս ուտել:   

 

Միջավայրին հասցված վնաս

Burgers

Ժամանակակից աշխարհում հաճախ է ասվում, որ մսի օգտագործումը վնաս է հասցնում մեր մոլորակին, քանզի մենք սպանում ենք տարբեր կենդանատեսակների` նրանց միսն ուտելու համար: Սա միշտ չէ, որ համապատասխանում է իրականությանը: Օրինակ` թոֆու (ճապոնական սոյայի կաթնաշոռ) ստանալու համար պետք է սոյա աճեցնել, վերջնական արտադրանքը ենթարկել մշակումների, հաճախ նաև փոխադրել այն հեռավոր վայրեր: Այս ամենի համար ծախսվում են բազում ռեսուրսներ` օրինակ` էլեկտրաէներգիա: Բացի այդ` շրջակա միջավայրը աղտոտվում է, երբ արտադրանքը հասցվում է հեռավոր վայրեր: Այնինչ, միս կա ամենուրեք:  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել