ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը ֆեյսբուքում գրառում է արել, որում ապացույցներ է ներկայացրել ԱԺ–ում այսօր ավելի վաղ իր արած հայտարարության մասին առ այն, որ Մետաղական հանքարդյունաբերության հարցով քննիչ հանձնաժողովի նիստերին մասնակցելու  հրավեր ինքը ուղարկել է այն ժամանակվա ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին։

«Այսօր ԱԺ-ում իմ գլխավորած քննիչ հանձնաժողովի զեկույցում նշեցի, որ ՀՀ ՊԵԿ արդեն նախկին նախագահ Դ. Անանյանին հրավիրել եմ հանձնաժողով, սակայն վերջինս չի ներկայացել: Ներկայացնում եմ գրությունս՝ թղթային և մալբրի համակարգերի միջոցով ուղղարկված ՊԵԿ նախագահին:

Առաջարկում եմ պարոն Անանյանին հեռացնել իր էջից ստատուսը, որում գրել է, իբր նման հրավեր չի եղել:

Կանխավ շնորհակալություն:

Հ.Գ. Բանավոր հրավերն արձանագրված է հանձնաժողովի նիստում, որը տեսաձայնագրված է, իսկ զանգերի վերաբերյալ քաղվածքն առկա է, իհարկե պատասխանել է քարտուղարուհին»,– գրել է նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել