Tert.am-ը գրում է.

Ալեքսեյ Նավալնիի գործի շուրջ ստեղծված իրավիճակը և դատավարության շրջանակներում նրա իրավունքների պահպանումը չեն պահանջում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հատուկ ուշադրությունը: Այս մասին երեքշաբթի լրագրողներին հայտնել է  ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Դա այն իրավիճակը չէ, որը նախագահի կողմից հատուկ ուշադրություն է պահանջում»,-ասել է Կրեմլի խոսնակը: Նա ավելացրել է, որ «Ռուսաստանի բոլոր քաղաքացիների իրավունքները երաշխավորված են օրենքներով, Ռուսաստանի վերահսկիչ գերատեսչություններով, և դա կլինի նաև այս պարագայում»:

Պեսկովի խոսքով՝ Նավալնիի կալանավորումը Ռուսաստանի ներքին գործն է, ուստի Մոսկվան ուշադրություն չի դարձնի արտասահմանից այս հարցի վերաբերյալ որևէ հայտարարության վրա: «Մենք լսում ենք այդ հայտարարությունները, բայց այս պարագայում մենք չենք կարող և չենք պատրաստվում հաշվի առնել այդ հայտարարությունները», - ասել է Կրեմլի խոսնակը:

Նա ընդգծել է,  որ Նավալնիի դեպքում խոսքը վերաբերում է Ռուսաստանի Դաշնության քաղաքացու կողմից Ռուսաստանի օրենքը  խախտելուն: «Դա բացարձակապես ներքին խնդիր է, և մենք ոչ ոքի թույլ չենք տա միջամտել դրան և մտադիր չենք լսել նման հայտարարությունները»,-ասել է Պեսկովը:

Միևնույն ժամանակ, շարունակել է նա, Ռուսաստանը, ինչպես նախկինում, շահագրգռված է (այլ երկրների հետ) լավ հարաբերություններ ունենալ, որոնք ոչ մի կերպ չեն կարող կարգավորվել  մեկ առանձին քաղաքացու հարցով:

Մեկնաբանելով Պատժի իրագործման դաշնային ծառայության պնդումները այն մասին, որ Նավալնին չի կատարել փորձաշրջանի ժամկետների պահանջները, Պուտինի մամուլի խոսնակը նշել է, որ որևէ հակասություն չկա այն փաստի հետ, որ Նավալնին բուժվել է Գերմանիայում Ռուսաստանի իշխանությունների թույլտվությամբ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել