168.am-ը գրում է.
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում աճել է 21 734-ով, ինչը դարձել է նվազագույնը նոյեմբերի 18-ից ի վեր: Հունվարի 19-ին այդ մասին լրագրողներին հայտնել են Նոր վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբում:
Հարաբերական արտահայտությամբ աճը կազմել է 0,6 տոկոս: Ընդհանուր առմամբ համավարակի սկզբից ի վեր երկրում վարակվել է 3 612 800 մարդ: Ներկայումս Ռուսաստանում բուժումն է շարունակում 544 151 մարդ: Ռուսաստանում կորոնավիրուսի պատճառով մահացու վախճանների թիվը մեկ օրում աճել է 586-ով՝մեկ օր առջվա 471-ի դիմաց:
Ընդամենը վարակից մահացել է 66 623 հիվանդ: Հիվանդության պայմանական մահացությունը (վերջնականը կարելի կլինի որոշել սոսկ համաճարակն ավարտվելուց հետո) մնացել է 1,84 տոկոսի մակարդակում, հետեւում է շտաբի տվյալներից: Կորոնավիրուսից հետո ապաքինված ռուսաստանցիների թիվը մեկ օրում ավելացել է 23 262-ով: Իսկ ընդամենն ապաքինվել է 3 002 026 մարդ: Դուրս գրվածների բաժինը, շտաբի տվյալների համաձայն՝ մեծացել է վարակվածների ընդհանուր թվի մինչեւ 83,1 տոկոսը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: