Երբ տեսա, որ ՊՆ փոխնախարար է նշանակվել Սուրեն Սահակյանը` միանգամից հարց ծագեց, արդյո՞ք իմ իմացած Սուրեն Սահակյանի մասին է խոսքը։ Պարզվեց` այո։
Սահակյանի պաշտոնավարումը որպես ՌԴ֊ում ՀՀ դեսպան համընկավ ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետում մեր ուսանելու տարիների հետ։ Իսկ երբ արդեն եկավ ԱԳՆ֊ում և ԱԺ֊ում մեր պրակտիկայի ժամանակը` լուրեր տարածվեցին, որ դեսպան Սահակյանը ՌԴ իրավապահների կողմից բռնվել է մաքսանենգ ապրանք տեղափոխելիս, խոսվում էր վերարկուի բարձիկների մեջ ադամանդ տեղափոխելու մասին։
ՀՀ֊ն չխայտառակելու համար իշխանությունները բավարարվեցին նրա պաշտոնանկությամբ ու ուղղակի վռնդեցին դիվանագիտական համակարգից. ՌԴ֊ում դեսպան եղած մարդը հենց էնպես չի գնում իրենց տուն, քանի որ Վաշինգտոնում, Բրյուսելում, Փարիզում և Մոսկվայում ՀՀ դեսպանն առնվազն ՀՀ ԱԳ փոխնախարարին համարժեք, երբեմն էլ` առավել կարգավիճակ է։ Այդ դեսպանների հետ երկրի ղեկավարը հաճախ շփում է ուղիղ, առանց ԱԳ նախարարի միջնորդության։
Հ.Գ. Կառավարման կոլապսը, որ ապրում է մեր երկիրը, դեռ շատ մարված արժեթղթեր կհանի ջրի երես։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել