Հարց՝

Ճի՞շտ է արդյոք, որ պզուկները առաջանում և շատանում են պատանեկան տարիքում ձեռնաշարժությամբ զբաղվելու հետևանքով:

Դա գիտական հիմնավորում չունեցող չափազանցություն է: Պատանեկան տարիքում տեղի է ունենում սեռական հորմոնների կտրուկ ավելացում, ինչը կարող է արտահայտվել այսպես կոչված պատանեկան պզուկների (կորյակների) առաջացումով: Պզուկները հանդիպում են դեռահասային տարիքից սկսած։ Բավականին տարածված երևույթ է թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց շրջանում: Որպես կանոն, պզուկներ առաջանում են հիմնականում մարմնի այն մասերին, որտեղ տեղակայված են շատ ճարպագեղձեր` դեմք, կուրծք, մեջք: Պզուկների առաջացումը հիմնականում կապված է արական սեռական հորմոնների հետ, քանի որ դրանք ազդում են ճարպագեղձերի աշխատանքի վրա: Իսկ բորբոքված մասերը, որոնք պզուկների պատճառ են դառնում, առաջանում են անձնական հիգիենային չհետևելուց, նաև բակտերիաներից, որոնք ապրում են մաշկի վրա: Ճարպագեղձերի ծորանների խցանումն ու բորբոքումն էլ բերում են մաշկի վնասմանը: Երբեմն այդ երևույթը շարունակվում է մի քանի տարի, և պատանեկան պզուկները դառնում են պատանիների անլիարժեքության բարդույթի պատճառ: Պզուկներից ազատվելու համար ցանկալի է օգտվել հատուկ օճառահեղուկներից (շամպուն), հաճախակի լվացվել, հետևել անձնական հիգիենային և հաճախակի փոխել սպիտակեղենը, սննդակարգից բացառել կծուն, թթուն, սուրճը: Բացի այդ, անհրաժեշտ է ճիշտ հասկանալ խնդրի էությունը և ճիշտ որոշում կայացնել բուժման համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել