Խորհրդարանի օրակարգում չկան հարցեր, որոնք վերաբերում են Ղարաբաղից փախստականների, ռազմագերիների, անհետ կորածների եւ Սյունիքի անվտանգության ապահովման հարցերին: Քաղաքական մեծամասնության առաջարկած օրակարգում չկան հարցեր, որոնք կարող էին որեւէ կերպ մեղմել մեր երկրի առջեւ ծառացած խնդիրները, դրա փոխարեն կան ավտոմեքենաների կայանման հարցով օրինագծեր: Այլևս ակնհայտ է, որ այս կառավարությունն իր առաջնորդի գլխավորությամբ սպառել է իրեն տրամադրված լեգիտիմությունն ու որեւէ օրակարգ այլեւս չունի: Ադրբեջանցի զինվորականները Գորիս-Կապան ավտոճանապարհին վարորդներին ժեստերով ցույց են տալիս, որ պատրաստվում են գլխատել նրանց, Սյունիքի այլևս սահմանամերձ դարձած համայնքների բնակիչներն ամեն օր ապրում են ադրբեջանցի զինվորների նշանառության տակ, իսկ իշխանությունն ապրում է զուգահեռ իրականության մեջ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել