1in.am-ը գրում է.
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ով հայտնի է իր բավականին ժողովրդավար հայացքներով, քննադատել է ռեալիթի շոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանին և նրա ընկեր Քանյե Ուեսթին: Այս մասին հայտնում է Rosbalt-ը:
Նա քննադատել է նրանց կիրքը շահի նկատմամբ և անվանել նրանց մարդիկ, ովքեր վարկաբեկում են ԱՄՆ-ի պատիվն ու արժանապատվությունը:
Օբաման հայտարարել է, որ Քիմն ու Քանյեն սահմանում են սխալ և անարդար չափորոշիչներ ամերիկացի երիտասարդների համար: Նրա խոսքով՝ զույգը կործանում է ամերիկյան արժեքները, երբ հիմնական շեշտը դրվում է լավ կրթության, աշխատասիրության և մշակութային բարձր մակարդակի վրա: Նախագահը նշել է, որ զույգը երիտասարդներին տանում է հեշտ ուղիներով շահի հասնելու ձգտման:
Հարկ է նշել, որ Քարդաշյանի երկրպագուները հայտարարել են, որ Քիմը երբեք ոչ ոքի չի ստիպել հետևել իր կյանքին, իսկ ինչ վերաբերում է շքեղ աքսեսուարներին ու այլ հարստություններին, այն առկա է ոչ միայն այդ զույգի մոտ:
Քիմի պաշտպանները նշել են, որ ավելի լավ է ուշադրությունը կենտրոնացնել Ջասթին Բիբերի արարքների վրա, որը չի ամաչում մեծ մարդկանց հասցեին իր արտահայտություններից, կարիքները հոգում է անմիջապես փողոցում և թույլ է տալիս այլ իրավախախտումներ: