Հայ շախմատիստները կմասնակցեն Թուրքիայում կայանալիք աշխարհի առաջնությանըPanorama.am-ը գրում է.

Գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը, միջազգային վարպետ Վահե Բաղդասարյանը և ՖԻԴԵ-ի վարպետ Մարիա Գևորգյանը սեպտեմբերի 12-27-ը կմասնակցեն աշխարհի մինչև 20 տարեկան պատանիների և աղջիկների առաջնություններին: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Հավելենք, որ առաջնությունները տեղի կունենան Թուրքիայի Հաթայ քաղաքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել