16:32 , 6 օգոստոս, 2013Panorama.am-ը գրում է.
Գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը, միջազգային վարպետ Վահե Բաղդասարյանը և ՖԻԴԵ-ի վարպետ Մարիա Գևորգյանը սեպտեմբերի 12-27-ը կմասնակցեն աշխարհի մինչև 20 տարեկան պատանիների և աղջիկների առաջնություններին: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Հավելենք, որ առաջնությունները տեղի կունենան Թուրքիայի Հաթայ քաղաքում: