150 գ փափուկ կարագը 150 գ շաքարավազի հետ լավ հարել, հատ-հատ ավելացնել 3 ձու, յուրաքանչյուրից հետո հարել, ավելացնել 230 գ ալյուր (մաղել), 1թ. գդալ փխրեցուցիչ, 1/4 թ. գդալ դարչին, մի փոքր մշկընկույզ, 1ճ. գդալ կակաո, 2 ճ. գդալ լուծվող սուրճը լուծել 2-4 գդալ եռացրած ջրում և ավելացնել խմորին: Խառնել, թխել նախապես 180(350F) աստիճան միացրած ջեռոցում մոտ 30-40 րոպե: Կարող եք թխել կեքսի համար նախատեսված փոքրիկ ամանների մեջ, բայց այդ դեպքում թխելու ժամանակը կկրճատվի: Պատրաստի կեքսը կարող եք պատել շաքարի փոշով, ես սուրճի կտորներով շոկոլադ եմ հալեցրել ու ձևավորել: Բարի ախորժակ :)
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել