Մենք այդպես էլ չհասկացանք, թե արցախյան երկրորդ պատերազմն ինչի եղավ ու ինչու այդպես ստացվեց: Նույն կերպ էլ չենք հասկացել մեր պատմությունը: Օրինակ, եթե առհասարակ մի կողմ դնենք մեր պատմության դասագրքերն ու ու փորձենք հասկանալ այդ ժաանակներում աշխարհում տեղի ունեցող պրոցեսներն, ապա ամեն ինչ պարզ է դառնում։
Նույնը հիմա է կատարվում, արդյունքում «ռուս-թուրքական» դավադրությամբ բացատրությունների ծուղակն են մարդիկ ընկնում ու նման պրիմիտիվ մտածողության արդյունքում, ինչպես միշտ, մենք սխալ քայլեր ենք անում։ Սակայն եթե Կովկասի քարտեղից գլուխներս մի փոքր վերև բարձրացնենք ու ուշադիր դիտենք մեծ ռեգիոնին, ապա պատկերը փոխվում է։
Մերձավոր Արևելքից դեպի Չինաստան ընկած հատվածում գլոբալ դեստաբիլիզացիա է կազմակերպվում՝ մեծ պատերազմի նախապատրաստություններ են տեսնվում, որտեղ Թուրքիան էլ ինքնուրույն խաղացող չի, իսկ պանթուրքիզմը գործիք է Ռուսաստանին, Իրանին ու Չինաստանին պատերազմների մեջ ներքաշելու համար ու ներքաշում են ստիպողաբար, փաստի առաջ կանգնացնելով։
Արցախի պատերազմն այդ խճանկարի մի փոքր, բայց շատ վտանգավոր օղակն է։ Դա առաջին արարն էր։ Այստեղ կան գլոբալ տնտեսական շահեր, աշխարհաքաղաքական շահեր, ու այդ պլաններում Հայաստանը, Ադրբեջանը մանր ֆիգուրներ են, կա՛մ կզոհվեն, կա՛մ կշահեն, ինչպես ստացվի, բայց թիրախներն այլ տեղերում են գտնվում։
Մեզ համար ամենավտանգավորն այն է, որ Հայաստանում իշխանության բերված խմբավորումը Հայաստանի շահերից չի գործում, անգամ քիչ թե շատ ինքնուրույն խաղացողներ չեն ու հենց այդ պատճառով պատերազմի ժամանակ առաջացած շատ հարցերի պատասխանները չենք գտնում։ Չենք գտնում, որովհետև փորձում ենք Հայաստանի ազգային շահերի տեսակետից կառավարության քայլերի ինչ-որ բացատրություններ գտնել։ Այ եթե բացատրությունները փորձենք գտնել ոչ թե Հայաստանի շահերից ելնելով, այլ այսօրվա իշխանությունների մարիոնետավարների շահերի տեսակետից, այդ հարցերի պատասխանները սկսվում են ուրվագծվել։
Հայաստանի գործող իշխանությունը Հայաստանի շահերով չի շարժվում։ Սա է այսօրվա մեր հիմնական, շատ վտանգավոր ու հրատապ լուծման կարիք ունեցող մարտահրավերը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել